Արագածոտնի մարզը խոհարարական մայրաքաղաք դառնալու հավակնություններ ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կանցկացվի «Ոսկեհատ» գինու փառատոնը: Այն առաջին անգամ է անցկացվելու և նպատակ ունի մարզում զարգացնել գաստրոզբոսաշրջությունը:
Փառատոնին մասնակցելու են ինչպես գինեգործական կազմակերպությունները, այնպես էլ տնական գինի արտադրողները: Աշտարակի քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանը նշում է, որ սա մարզի զարգացման համար դրական քայլ է: Նրա խոսքով՝ մարզը բացառիկ է, սակայն ոչ բացահայտված։
Քաղաքապետի խորհրդականը շեշտեց, որ մարզը ցանկանում է դառնալ Հայաստանի խոհարարական մայրաքաղաք և դրա համար բոլոր նախադրյալներն առկա են։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն էլ նշում է, որ Հայաստանում կան նման փառատոններ, սակայն Արագածոտնի մարզում սա առաջին անգամն է։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն էլ ասում է , որ Արագածոտնում պակասում էր այս փառատոնը։