Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նոր տրանսպորտային միջոցներ՝ Էջմիածնի համար

Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է. 

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆրանսիայի Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն Էջմիածնում են:
Մեքենաների մաքսազերծման ժամանակատար գործընթացն արդեն ավարտվել է: ???? Նվիրված տրանսպորտային միջոցների մաքսազերծումը ենթադրում էր բարդ եւ ժամանակատար գործընթաց, ինչով եւ պայմանավորված էր շահագործման ձգձգումը:⏳

Այժմ ընթանում է տեխնիկական շահագործումն իրականացնելու լիցենզավորման գործընթացը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի շահագործումը:

Այս ընթացքում մանրամասն քննարկվել եւ հստակեցվել է երթուղիների ու փոխադրումների կազմակերպման գործընթացը:
‼️Շատ շուտով այս մեքենաները կծառայեն էջմիածնեցուն՝ կանոնավոր, սահմանված երթուղով: