Բացել լրահոսը Փակել լրահոսը
Still0917_00000
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Մարդկայնորեն դժվար է նախկին ղեկավարների դեմ պայքարելը․ Արա Պապյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

«Նման հրաժարականների դեպքում մի քանի պատճառ է լինում։ Կարծում եմ պատճառներից մեկն այն է, որ այդ կառույցի վրա չափից ավելի լիազորություններ էին դրված՝ տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարը, որն այնքան էլ բնորոշ չէր ԱԱԾ-ին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Քաղաքագետի ներկայացմամբ, ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի ազատվելու գործոններից մեկն էլ կարող է այն լինել, որ վարչապետ Նիկոլ Պաշինյանի հետ աշխատելը դժվար է։ Պատճառն այն է, որ իշխանությունները բավականին լուրջ խնդիրներ են լուծում, ինչի համար թե ողջ պետական համակարգում, թե մասնավորապես ԱԱԾ-ում ռեսուրսները հաճախ չեն բավարարում։

Արա Պապյանի խոսքերով ԱԱԾ նախկին ղեկավար անձինք ներգրավված են եղել բիզնեսի մեջ, իսկ հանրությունը չգիտի, թե Վանեցյանը, որն ունի գյուղատնտես-անասնաբույժի կրթություն, ինչպես է հայտնվել այդ համակարգում։ «Միգուցե մարդկա՞նց է պարտական, որոնց նկատմամբ այսօր պետք է գործողություններ իրականացներ։ Կարող է նա կանգնել է նման ողբերգական ընտրության առջև»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է քաղաքականությամբ զբաղվելուն և գործող իշխանությանը դեմ դուրս գալուն, ապա քաղաքագետը համոզված է, որ Ա․Վանեցյանն այնքան խելամիտ կգտնվի, որ այդ քայլին չի գնա՝ «չի ուտի այդ խայծը և չի մտնի այդ խարդավանքների մեջ։ Արա Պապյանը չբացառեց նաև, որ այլ հրաժարականներ ևս կլինեն։ Ավելին՝ նրա ներկայացմամբ հետհեղափոխական երկրներում նման աղմկոտ հրաժարականներ հաճախ են լինում։

«Մոդուս Վիվենդի»-ի ղեկավարը անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, «Իմ քայլը» խմբակցության կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար նախաձեռնած գործընթացին, ինչպես նաև՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում