A
A
Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակին, հետագա ծրագրերին և հակամարտության կարգավորմանն ուղղված հեռանկարներին: