Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Պաշտոնական

Խստորեն դատապարտում եմ Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը. նախարար

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆբ-յան իր էջում գրել է.

Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է: