Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Հայաստանի կառավարությունը մեծապես շահագրգռված է տեղի հրեական համայնքի ամրապնդմամբ․ վարչապետը շնորհավորել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հրեական համայնքին Ռոշ Հաշանայի կապակցությամբ

Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։ 

Հայաստանի հրեական համայնքը Իսրայելում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հավատակից եղբայրների ու քույրերի հետ միասին նշում է այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է տարվա նորամուտն ու ներքին նորոգման սկիզբը։ Այս կապակցությամբ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում։ 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ հիշատակել Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը։ Այն վստահաբար նոր լիցք է հաղորդելու երկու պետությունների և մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը, որն ունի խոր պատմական արմատներ։  

Ցանկանում եմ նաև ընգծել, որ Հայաստանի կառավարությունը մեծապես շահագրգռված է տեղի հրեական համայնքի ամրապնդմամբ և պատրաստակամ է ցուցաբերել ամենայն աջակցություն այդ հարցում։ 

Վերստին շնորհավորում եմ Ռոշ Հաշանայի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք և երջանկություն։