Բացել լրահոսը Փակել լրահոսը
71254915_1244650712374665_8693783538257887232_n
A A
Պաշտոնական

Կարող ենք աշխարհին պատմել մեր խորը արմատների ու ավանդույթների մասին. Սուրեն Պապիկյան. լուսանկարներ (տեսանյութ)

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր մասնակցել է ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած «Բագրատունյաց ժառանգությունը» խորագրով փառատոնին։

Միջոցառումը նվիրված էր հայկական թագավորությունների և հատկապես Բագրատունյաց թագավորության ժառանգությանը։ Փառատոնի հյուրերին դիմավորեցին ազգային երգ ու պարով, այնուհետև թագավորական հագուստով երիտասարդների ուղեկցությամբ ներկաները շրջեցին բերդի տարածքում, ծանոթացան արգելոցի պատմությանը, եղան միջնադարյան քաղաքներին բնորոշ կոլորիտն ապահովող տաղավարներում։

Փառատոնի ընթացում տեղի ունեցան նաև Լոռի բերդից պեղված գտածոների ցուցադրություն, բագրատունյաց խոհանոցի վարպետաց դաս ու համտես, արքունական տարազների ցուցադրություն։

Լրագրողների հետ զրույցում նախարար Սուրեն Պապիկյանը շեշտեց փառատոնի կարևորությունը և այն հսկայական օժանդակութունը, որ ունենում են նմանօրինակ միջոցառումները Հայաստանի Հանրապետության խորը արմատների, մեր ավանդույթների մասին աշխարհին պատմելու գորրծում․

«Մենք նախկինում էլ եղել ենք զարգացած ու պետական ամուր ավանդություններով երկիր, ունեցել ենք հզոր թագավորություններ, պետականություններ, որոնք պիտի ներկայացվեն հանրությանը և ամբողջ աշխարհին։ Սա նախնական փորձերից է, որը, կարծում եմ՝ շարունակական կլինի և հիմք կհանդիսանա, որ հետագայում Հայաստանի այլ վայրերում նույնպես, վերակենդանացնենք միջնադարյան ամրոցները, քաղաքատեղիները»։

Նախարարի խոսքերով՝ սա նաև զբոսաշրջիկների հետաքրքրությունը գրավելու և դեպի Հայաստան հոսքը մեծացնելու հնարավորություն է։

Խոսելով Լոռու բերդից ամրոց տանող հիմնանորոգված ճանապարհի մասին Պապիկյանը նշեց, որ վերանորոգումն իրականացվել պետական բյուջեի միջոցներով և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում ճանապարհաշինական աշխատանքները լինելու շարունակական են․ Առաջիկայում վերանորոգվելու է Դենդրոպարկի ճանապարհը, իսկ գարնանը կմեկնարկեն Հաղպատի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

На изображении может находиться: 9 человек, люди улыбаются, на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: 2 человека, свадьба и на улице

Нет описания фото.

На изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят, небо, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, небо и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди катаются на лошадях, небо, на улице и природа

На изображении может находиться: 2 человека, люди сидят, люди едят и стол

На изображении может находиться: 1 человек, сидит и ребенок

На изображении может находиться: 7 человек, люди улыбаются, люди сидят и еда

На изображении может находиться: облако, небо, гора, на улице и природа

На изображении может находиться: 11 человек, люди улыбаются, люди стоят, небо и на улице