A
A
Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Տավուշի մարզի դատախազ,
արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը
փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի
մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի
Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հարգանքով՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին