A
A
Սևանից 170 մլն խորանարդ մետրից ավել ջրառ չկատարելը Կառավարությունը հիմնավորված չի համարում
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չի համարում:
Այս մասին խորհրդարանում այդ նախագծի քննարկման ժամանակ ասաց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևանից 170 մլն խորանարդ մետրից ավել ջրառ չկատարել, այդ թվում, եթե Կառավարությունը առաջարկ ներկայացնի Ազգային ժողովին: Ջրային կոմիտեի նախագահը հավելեց, որ այսօրվա տվյալներով Սևանա լճի մակարդակը բարձր է 6 սմ-ով, նախորդվ տարվա նույն ժամանակահատվածում:
Մանրամասները՝ տեսանյութում: