A
A
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում բաժանում է 99-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը։
Այն շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, որը երեք կետով ավելացրել է իր միավորների քանակը՝ 1755։ Առաջին տասնյակը մնացել է անփոփոխ, սակայն Ուրուգվայը, Խորվաթիան ու Արգենտինան մեկական տեղով առաջադիմել են, իսկ ահա Պորտուգալիան, Իսպանիան ու Կոլումբիան նահանջել։
Հայաստանի հավաքականը անցած մեկ ամսում 16 կետ է կորցրել և այժմ 1226 միավորով Պաղեստինի թիմի հետ բաժանում է 99-րդ տեղը։ Մեր ընտրանու առաջիկա մրցակիցներից Հունաստանի հավաքականը բարձրացել է 58-րդ հորիզոնական, իսկ ահա Իտալիայի ընտրանին մնացել է 15-րդ տեղը, չնայած մեկ ամսում տարել է երկու հաղթանակ և արդեն մտել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ։