Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ միացում ԱԺ-ից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի այգում 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ, այսօր տեղի է ունենում հիշատակի արարողություն:
Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ՝ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, զոհվածների հարազատները և այլք։
Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաններ ծաղիկներ խոնարհեցին 20 տարի առաջ ոճրագործության հետևանքով զոհված քաղաքական գործիչների հիշատակին:
Հարգանքի տուրք են մատուցում նաև քաղաքացիները։
Հիշեցնենք, որ 1999 թ․հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ' ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ: Սպանվեց 8 հոգի՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը։