Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Երկու դի՝ մեկ տանը. նոր մանրամասներ (տեսանյութ)

Երկու դի մեկ տանը: Հոկտեմբերի 29-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տեւական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանում՝ անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Մահացածները հայր ու որդի են: Նրանք են՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն եւ նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն: