Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զոհրաբ Մնացականյան
A A
Քաղաքականություն

35 մլն դոլարը, որը մենք ծախսում ենք դիվանագիտության վրա, չափազանց համեստ թիվ է․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Եվրամիությունը Հայաստանին աջակցությունը հասցնում է 65 մլն եվրոյի, նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Այս առումով, ըստ նրա, կարևորագույն իրադարձություն էր մարտին ՀՀ վարչապետի այցը Բրյուսել։

«Մենք կարողացանք շատ հաջող համախմբել օրակարգը և ամենաբարձր մակարդակով ընդգծել, հաստատել քաղաքական աջակցությունը երկու կողմից մեր հարաբերությունները զարգացնելու առումով։ Դրա ամենավառ արտահայտությունը Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացումն էր գրեթե 2 անգամ»։

Նախարարը խոսեց նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին։ Ասաց՝ թեև համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար դեռևս պետք է, որ անդամ բոլոր պետությունները վավերացնեն այն, այնուամենայնիվ մենք արդեն հնարավորություն ունենք իրականացնելու համաձայնագիրը։ Զոհրաբ Մնացականյանը նշեց՝  գումարը, որը մեր երկիրը ծախսում է դիվանագիտության վրա չափազանց համեստ է։

«35 մլն դոլարը, որը մենք ծախսում ենք դիվանագիտության վրա՝ չափազանց համեստ թիվ է՝ համեմատած մեզ համեմատելի երկրների հետ՝ սկսած հարևաններից»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։