Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ատոմ Ջանջուղազյան
A A
Քաղաքականություն

Կառավարման համակարգը չպետք է դիտարկել որպես աշխատատեղ․ Ջանջուղազյանը՝ օպտիմալացման մասին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի  ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունները կրճատվեցին, բայց հաստիքներն ավելացան։ Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց․

«Միացման այն ժամանակահատվածում ենք մենք գտնվում, երբ, ըստ էության, մեխանիկական միացում է տեղի ունեցել, բայց համակարգերի օպտիմալացումը ընթացքի մեջ է։ Ենթադրում եմ, որ մենք 2020 թվականին արդեն ձևավորված նախարարությունների կառուցվածքով գնալու ենք այն ճանապարհով, որպեսզի ունենանք մոբիլ կառավարման համակարգ, որովհետև այստեղ ոչ միայն հաստիքի հարց կա, այլ նաև ընթացակարգերի»։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքեով՝ իրենց մշտապես քննադատել են այն բանի համար, որ մարդիկ կարող են մնալ առանց աշխատանքի․

«Մենք համոզված ենք, որ այն մարդիկ, ովքեր կարևոր աշխատանք են անում,  երբեք չեն կարող մնալ առանց աշխատանքի, նրանց համար շատ ավելի մտահոգ է Կառավարությունը։ Կառավարման համակարգը չպետք է  դիտարկել որպես աշխատատեղ կամ աշխատատեղի հնարավորություն, ընդհակառակը՝ պիտի լինի շատ արդյունավետ, քիչ ծախսատար»։

Ե՞րբ են ավարտվելու օպտիմալացման աշխատանքները․նախարարն ասաց՝ այդ աշխատանքները հավանաբար չեն ավարտվելու երբեք․

«Ավարտել կնշանակի, որ մենք ունենք ինքնագնահատական, որ մենք հասել ենք կատարելության»։