Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Քաղաքականություն

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ ազատ արձակման իրենց ներկայացրած միջնորդության վերաբերյալ (տեսանյութ)

Այսօր կայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակման իրենց ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Նա նշեց, որ նախորդ անգամ, երբ իրենք  միջնորդել էին խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ, դատարանը արձանագրել էր, որ թաքնվելու հավանականությունը բացակայում է։

«Դատարանը նշել էր, որ առկա է խոչընդոտելու հավանականություն, բայց այդ հավանականությունը նվազել է։ Դրանից հետո դատարանը անդրադարձել էր գրավ կիրառելու խնդրին և ասել էր, որ մեր օրենսդրությունը և վճռաբեկ դատարանի դիրքորոշումները թույլ չեն տալիս որպեսզի  այն դեպքում, երբ կա խոչընդոտելու հավանականություն, ապա այդ դեպքում կիրառվի գրավ։ Որից հետո՝ հոկտեմբերի 16-ին, Սահմանադրական դատարանը կայացրել էր մի որոշում, որի վրա մենք հղում կատարեցինք Վճռաբեկ դատարանը դեռ ապրիլին  դիմել էր սահմանադրական դատարանին և գրել, որ իր կարծիքով օրենքի այն դրույթները, որոնք խոչընդոտում  են նման պայմաններում գրավ կիրառել, այն խախտում է մարդու իրավունքը։ Եվ հենց այդ պատճառով խնդրել էր Սահմանական դատարանին օրենքի մեջ դրված արգելքների սահմանադրականությունը որոշել։ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 16-ին գտել էր, որ օրենքի այդ դրույթը որը նման պայմաններում խոչընդոտում է գրավ կիրառել ՝ հակասահմանադրական է»։