Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-05-01_14-26-25
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
 
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝   բողոքի նոտա է հանձնվել Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչին՝ խստորեն դատապարտելով Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևի «անհիմն և կողմնակալ դրույթները»։ Միլի մեջլիսն իր հերթին որոշել է դադարեցնել հարաբերությունները Եվրոպական Խորհրդարանի հետ, ինչպես նաև հատուկ հանձնաժողով ստեղծել՝ «Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ որոշումներ կայացնելու» նպատակով։

Նախօրեին Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամն վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ բանաձևը միաժամանակ դատապարտում է «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։

«Խրախուսելով ռևանշիստական ուժերին՝ Եվրախորհրդարանը փորձում է մեր տարածաշրջանը կրկին վերածել հակամարտության օջախի», - ասված է Միլի Մեջլիսի հայտարարության մեջ։