Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled design (5)
A A
Բիզնես Հասարակություն

Այստեղի բժիշկները բանիմաց են. ռուսաստանցի առաջատար մասնագետը "Best Life"֊ում է (տեսանյութ)

BestLife Medical Center հայ-ճապոնական բժշկական կենտրոն է ժամանել Ռուսաստանի դաշնության ներանոթային վիրաբույժ, առաջատար մասնագետ Անդրեյ Սերյոգինը։ Նա այսօր կենտրոնում իրականացնելու է 3 անվճար վիրահատություն՝ արգանդային զարկերակային էմբոլիզացիա։ Պլանավորվում է վաղը ևս իրականացնել երկու վիրահատություն։

«Թեման շատ նուրբ է, քանի որ վերաբերվում է կնոջ առողջությանը և մարմնին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երեք կնոջ մոտ, ի հայտ է գալիս արգանդի միոմա հիվանդությունը, ցավոք շատ կանայք են տառապում այդ հիվանդությամբ։ Արդեն 20 տարի է ինչ գոյությունն ունի արգանդի զարկերակային էմբոլիզացիան, որի միջոցով կինը կարողանում է լուծել այդ խնդիրը։ Այս վիրահատությունը չի խոչընդոտի կնոջը` հետագայում ծննդաբերելու համար»․ նշեց Անդրեյ Սերյոգինը։

Բժիշկը հավելեց, որ իր համար շատ հաճելի էր, այստեղ տեսնել բժշկի որն աշխատել է իր հետ արտերկրում և ավելացրեց․ «Այստեղի բժիշկներին պետք է ուղղակի որոշակի ուղղորդում անել, քանի որ  նրանք բանիմաց մասնագետներ են»։

Կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը նշում է, որ արգանդի զարկերակային էմբոլիզացիայի ժամանակ արյան կորստի հավանականությունը նվազում է և էմբոլիզացիան չի խոչընդոտում հետագայում կնոջ ծնելիությանը։

Բժիշկ Անդրեյ Սերյոգինը այսօր իրականացրեց սեմինար և մասնագիտական դասընթաց, որին մասնակցում էին բժշկական ոլորտի մասնագետներ։