Եթե կրճատեն, երեխեքիս հետ կնստիմ «պոեզի» գծին. 10 ռուս աշխատակից է Հայաստան եկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀերթական բողոքի ակցիան Գյումրու լոկոմոտիվային դեպոյում: Առանց զգուշացնելու ու նախնական պայմանավորվածության՝ Ռուսաստանի դաշնությունից 10 ռուս աշխատակից է Հայաստան եկել:
Դեպոյի աշխատակիցների աշխատաժամերը կրճատվել են, ինչի պատճառով էլ կպակասի նաեւ աշխատավարձերը: Ռուս աշխատակիցները փոխարինելու են ներկայիս աշխատակազմին թե՞ ոչ, վստահ ասել չեն կարող, բայց գնացնքերը աշխատել են, իսկ աշխատակիցներին հանգիստ է տրվել առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:
Եթե անգամ ռուս աշխատակիցները եկել են փորձի փոխանակման, ապա այս տարբերակով փորձի փոխանակում չի իրականացվի,- նշում են դեպոյի աշխատակիցները: Քայլեր ձեռնարկել են՝ դիմելով պատկան մարմիններին, բայց եթե հստակություն չմտցվի, փոփոխություն չլինի և աշխատակիցները կրճատվեն, ապա ծայրահեղ քայլերի կդիմեն վստահեցնում են նրանք: