Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Իշխանություններին պետք է խեղդած պահել, որ կատարեն ծրագրերը. քննարկում 2020թ. բյուջեի շուրջ (տեսանյութ)

«Կարող եք չկասկածել, որ 2020թ․ բյուջեն կատարվելու է, որ տնտեսության աճը նախատեսված 4,9 տոկոսից բարձր է լինելու։ Հեղափոխությունից հետո մեր բյուջեն աճում է 1 մլրդ դոլարով այն դեպքում, երբ 3 մլրդ դոլարի չափ էր։ Այնպես որ բյուջեն հեղափոխական է։ Ստվերի կրճատումը հեղափոխություն է, տնտեսական աճը հեղափոխություն է, դա ունեցել ենք 2019թ․, կունենանք նաև 2020թ․»,- ամդրադառնալով 2020թ․ բյուջեի նախագծին՝ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հակադարձեց, թե 2020թ․ համար բյուձջեով նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճը իներցիոն է։

«Եթե 2020թ․ բյուջեի նախագծում տնտեսական աճը դրված լիներ 8 տոկոս, դա մեսիջ կլիներ, որ հաջորդ տարի աճը 10 է լինելու։ Եվ ձգտումների ու ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր կլիներ դա ապահովել»,- ասաց պատգամավորը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ գտնում է, որ հիմնական խնդիրը ոչ թե բյուջեի կամ տնտեսության աճի ցուցանիշն է, այլև ծախսերի արդյունավետությունը, չէ որ նախկինում պետական համակարգում գործել են «ատկատի» մեխանիզմներ։

«Պետք է լինի լավ կառավարում, լավ մենեջմենթ։ Բայց ես ունեմ որոշակի անհանգստություն, որ պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարները կամ անձնակազմի գերլարված աշխատանքը հոգնեցնում ու լարվածություն է առաջացնում, ինչի արդյունքում առաջնահերթությունները կորում են»,- հավելեց Գ․Մակարյանը։

Բանավեճին մասնակցում էին նաև տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը և «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ և Դավիթ Մարգարյանը։

Մանրամասները տեսանյությում