Բացել լրահոսը Փակել լրահոսը
81157817_885646245166752_9160643257812647936_n
A A
Քաղաքականություն

Ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են հենց նվերների տեսքով․ քաղաքապետ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստից հետո,  պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, թե Երևան համայնքին արված նվիրատվությունները՝ «Կամազները», քաղաքապետարանին չեն նվիրվել, այլ գումարն են փոխանցել քաղաքապետարանին։

«Սա հերթական ապատեղեկատվությունն է»,- բնորոշեց Հայկ Մարությանը և հավելեց․

«Բնականաբար ոչ մի կերպ ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են հենց նվերների տեսքով»։

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը Դավիթ Խաժակյանը նշել էր․ «Փող են մարդիկ փոխանցել, «Կամազ» չեն առել նվիրել, ժողովուրդ ջան։ Թող լսեն, գան ինձ հարցնեն։ Ես թղթեր ունեմ ձեռքիս տակ, որոնք էսօր չեմ ցույց տալիս, որովհետև հունվար ամսից սկսելու է գործել քննող հանձնաժողովը, էդ բոլոր թղթաբանությունները տվել եմ էս բանին։ Եվ էս թղթերը, որոնք ինձ տվել են, իրենց մեջ ևս կեղծիքի տարրեր են պարունակում։ Եթե դատախազությունը չի ուզում սա քննի, իրենց գործն է։ Թող ինձ չասեն, որ սա եղել է կամավոր, որովհետև ես գիտեմ՝ ում կաբինետում է դա քննարկվել, ով է սկզբում մերժել, հետո ով է ասել՝ լավ, արի դա քեզ կտրամադրենք, ինչ ժամանակագրություն է եղել ԱՊԶ-ից մինչև շինթույլտվություն»։