Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

300 ձայն. ինչպես են փորձում վերակենդանացնել Կոմիտասի երգչախումբը (տեսանյութ)

Արդեն մեկ տարի է՝ Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով ստեղծվել է մի խումբ, որը դեռևս պաշտոնական անվանում չունի, բայց արդեն ունի հստակ նպատակ՝ ներկայիս շուրջ 60 մասնակցից հասնել 300-ի՝ ոգեշնչված այն երգչախմբից, որը ժամանակին ղեկավարել է Կոմիտաս Վարդապետը Կոստանդնուպոլսում։

Շաբաթը մեկ անգամ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի պատերի ներսում հավաքվում են տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդիկ։

Նրանց միավորում է մեկ պարզ ցանկություն՝ երգել։ Նրանց թվում կան ուսանողներ, մանկավարժներ, լրագրողներ, ռեժիսորներ և այլ մասնագետներ, որոնց մեծ մասը չունի  երաժշտական կրթություն։ Այս երգչախումբը տարբերվում է դասական խմբերից իր կառուցվածքով և մոտեցմամբ։

Այստեղ առաջնայինը համատեղ ստեղծագործական փորձառությունն ու բաց, ընդունող միջավայրի ձևավորումն է։

 Մանրամասները՝  տեսանյութում