Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարին ներկայացրել է «Լուսավոր Հայաստանը»․ քաղաքապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում դժվարացավ միտում տեսնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր նկատմամբ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցված վարույթի դեմ, բայց արձանագրեց, որ այդ հանձնաժողովի ղեկավարը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից էր առաջադրվել որպես հանձնաժողովի անդամի թեկնածու։
Ավագանու նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մարությանն ասաց, որ մինչ տեղեկատվության գրելը լրատվամիջոցը կարող էր Պետռեգիստրից օգտվել և տեսնել, որ ինքը մինչև քաղաքապետ դառնալը այդ ընկերության տնօրենը չի եղել։
Նշենք, որ որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուսուկես» ՍՊԸ-ի տնօրեն է աշխատել:
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Հայկ Մարությանի դեմ վարույթը դեռևս խախտման փաստի արձանագրում չէ։