Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում

Քաղաքականություն
1000601

Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։

Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։