«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանի նոր իրողություններին» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել են խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում հիշեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում, որովհետև ըստ խմբակցության՝ այն որպես իրավական գործիք հնացած է և չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանի նոր իրողություններին և դրանց տրամաբանությանը։
«Սրանք լինելու են մեծածավալ, լուրջ, ոմանց համար բարդ փոփոխություններ, որովհետև Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը նախահեղափոխական շրջանում գուցե ընդունելի լիներ շատ կողմերի համար, բայց այսօր նպատակ ունենք բարեփոխել ամբողջ ոլորտը։ Հիմնականում 3 ուղղությամբ եմ պատկերացնում օրենքի բովանդակությունը, այն լուծելու է տեխնիկական խնդիրներ, եթերի բովանդակություն, բացի այդ դրանում արձանագրված պետք է լինի, թե ինչ կրթական և մշակութային բաղադրիչ պետք է դրված լինի օրենքի նախագծում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։