Սեպտեմբերը ինքնասպանությունների կանխարգելման իրազեկման ամիսն էր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերը ինքնասպանությունների կանխարգելման իրազեկման ամիսն էր, գրում է Երևանի քաղաքապետարանը։
«Ժամանակին և հասանելի աջակցությունը, անվտանգ միջավայրի ապահովումն ու հոգեկան առողջության մասին հանրային քննարկումը կանխարգելման կարևոր հիմքերն են։ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային նախաձեռնությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանը գործընկերների հետ հստակ քայլեր է ձեռնարկում՝ կանխարգելման մեխանիզմներն ամրապնդելու և անհրաժեշտ աջակցությունն ավելի հասանելի դարձնելու համար։
Այս աշխատանքի կարևոր ուղղություններից է համագործակցությունը «Հուզական թեժ գծի» շրջանակում՝ ստեղծելով հնարավորություն խոսելու, լսված լինելու և հուզական աջակցություն ստանալու։ Ծառայությունը հասանելի է 0 800 00 900 հեռախոսահամարով։ Աջակցությունը փրկում է կյանքեր, իսկ հասանելիությունն ու աջակցությունը Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից են»,- ասվում է հաղորդագրությունում։