Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Մարզեր

Պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին չվճարված աշխատավարձն են պահանջում (տեսանյութ)

Ժամեր առաջ Ալավերդիում բողոքի ակցիա էին կազմակերպել պղնձաձուլական գործարանի աշխատակիցները՝ կրկին աշխատավարձ ստանալու պահանջով:

Դեռ նախորդ տարեվերջին աշխատավարձի 4 ամսվա պարտքից ղեկավարությունը նրանց տվեց մեկ ամսվա աշխատավարձի պարտքը միայն՝ պայմանով, որ մնացած 3 ամիսներինը կվճարվի մինչև 2020 թվականի հունվարի 15-ը:

Խոստացած ժամկետն անցնելուց հետո էլ բանվորներն աշխատավարձ չստացան: Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերից պղնձաձուլական գործարանն անցել է «Թեղուտ» ընկերությանը: