Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրու կենտրոնում շինությունների օտարումն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է․ գործ է հարուցվել (տեսանյութ)

Շիրակի մարզի դատախազն ամփոփում է 2019 թվականը: 2019թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործություն֊ների 1422 դեպք, որը 2018թ. համեմատ ավելի է 113-ով: 2019թ. կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 85-ով ավելի է 2018թ. համեմատ:

Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել այս բնույթի 7 քրեական գործեր՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 2 քրեական գործերով 3 անձինք դատապարտվել են: Դատախազը մանրամասնում է Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում արձանագրված դեպքերը: 

Գյումրու կենտրոնական հատվածում կառուցղվող Թումո կենտրոնի ինչպես նաեւ հարակից շենք-շինությունների օտարումը եւս իրավապահների ուշադրության կենտրոնում է։ Դեպքի առնչությամբ շոշափվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը։

«Թումո կենտրոնի ղեկավար կազմի կողմից ներկայացված հաղորման հիման վրա հարուցվել է քրեական գործ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում