Բացել լրահոսը Փակել լրահոսը
83262999_476865342986872_9197920043478810624_n
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հաջողություններով է վերադարձել․ Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը, ինչպես պնդում է պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հաջողություններով է վերադարձել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հունվարի 26-ից փետրվարի 1-ը ԵԽԽՎ այցը, ասաց պարոն Ռուբինյանը։ 

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովում (Վենետիկի հանձնաժողով) ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: 

Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում «Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանս» քաղաքական խմբի փոխնախագահ: 

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի Լրատվամիջոցների և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ։ 

«Ես կարծում եմ, որ սա շատ լավ արդյունք է, ու առավել լավ գնահաական վերջին 1 տարվա մեր պատվիրակության աշխատանքներին, չի կարող լինել, որովհետև միանգամից այսքան պաշտոններում ներկայացուցիչներ ունեցանք։ Վստահաբար սա շատ կարևոր է, որպեսզի մեր պատվիարկությունը ավելացնի իր ազդեցությունը ԵԽԽՎ-ում»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։