Սպանդանոցային ծառայություններ մատուցողներին կտրվեն արտոնություններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այօրվա նիստում որոշում ընդունվեց արտոնություններ տալ սպանդանոցային ծառայություններ մատուցողներին։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցեց, որ սպանդանոցային մորթի հետ կապված մի շարք քննարկումներ են անցկացվել վարչապետի՝ երկու շաբաթ առաջ տրված հանձնարարականից հետո․
«Վեր ենք հանել բոլոր այն խնդիրները, որոնք առնչվում են ոչ միայն ֆինանսական խնդիրներին, այլ նաև կարող են առնչվել սպանդը կազմակերպելու և հանրության համար անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայի օղակներին»։
Խաչատրյանն ասաց՝ իրենց առաջարկած փոփոխություններով՝ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս ֆինասավորելու դեպքում 7 տոկոսի սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, միս տեղափոխող մեքենաների ֆինանսավորում և մոդուլային սպանադանոցների կառուցման ֆինանսավորում։
Նախարարն ասաց՝ ձևավորել են կողմնորշիչ քարտեզ, թե առաջիկա 6 ամսվա ընթացքում Հայաստանում որտեղ կարող է սպանդանոցների անհրաժեշտություն լինել։
Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ այդ գործունեությամբ զբաղվողներին ֆինանսավորելու են այնքան, որքան դրա կարիքը կլինի։
Խաչատրյանի խոսքով՝ շարժական սպանդանոցները կմեղմացնեն նաև ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը: Կավելանա ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը: Առաջարկվում է ծրագրի ընդգրկման շրջանակը լրացնել շարժական սպանդանոցներով և մսամթերքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով:
Նա տեղեկացրեց նաև, որ 24 սպանդանոցներ կառուցվում են ներկայումս, հաջորդ ամիսներին 36-ը ևս կկառուցվեն։