Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Վարչապետը գյուղացիներին հորդորեց օգտվել գյուղապահովագրության պիլոտային ծրագրից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գյուղապահովագրության պիլոտային ծրագրին։

Վարչապետը տեղեկացրեց, որ այդ պիլոտային ծրագիրը ունի մի քանի բաղադրիչներ՝ ապահովագրություն վաղ ցրտահարության դեպքերից, հրդեհից, ցրտահարությունից․

«Գյուղացու ֆինանսական ծախսերի առանվազն 50 տոկոսը հոգում է պետությունը, իսկ ցրատահարության ռիսկի ապահովագրական վճարը փոխհատուցվելու է 60 տոկոսով։ Այս պահի դրությամբ՝ ապահովագրական պոլիսների գնման ցուցանիշը այնքան էլ բարձր չէ»։

Վարչապետը գյուղացիներին հորդորեց օգտվել այս ծրագրից․

«Կայացված է քաղաքական որոշում, որ այն գումարը, որ մենք հետագայում պիտի տանք գյուղացիներին պոստ ֆակտում տեղի ունեցածից հետո որպես աջակցություն, մենք հիմա այդ գումարը դեռ մի բան էլ ավելի ներդնում ենք ապահովագրության մեջ։ Այսինքն՝ մենք այսօր ենք գյուղացիներին աջակցում, որ ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ, ինչը նշանակում է, որ եթե գյուղացին այդ ծրագրից չօգտվեց, մենք հետագայում այդ տարածքներում, որտեղ այդ հնարավորությունը կա, կառավարությանը այևս չի կարող որոշում կայացնել, աջակցել գյուղացիներին»։