Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134784
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ եք նախկին իշխանությանը հնարավորություն տալիս մասնակցել հանրաքվեի քարոզչությանը․ Մարուքյան (տեսանյութ)

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե վերջին 2 տարում քանի՞ քաղաքացի է դիմել ՍԴ և բախվել անարդարության։

Պարոն Մարուքյանին հետաքրքեց, նաև թե ինչու իշխող ուժը չի ցանկանում, որ հարցը լուծվի ԱԺ շրջանակում, այլ մտադիր են հանրաքվե անցկացնել, և նախկին իշխանությանը հնարավորություն տալ հանրաքվեի քարոզչությանը մասնակից դառնալ և ըստ էության նրանց վերակենդանացնել։ Ի պատասխան նախագծի հիմնական զեկուցող, Վահագն Հովակիմյանը ընդդիմադիր գործընկերոջ հարցին հստակ չպատասխանեց, միայն նշեց, որ հանրությունը վստահություն չունի Սահմանադրական դատարանի նկատմամբ, որովհետև տարիներ շարունակ այն ոտնատակ է տվել ժողովրդի իրավունքները։

Մանրամասները՝ տեսանյութում։