Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Քաղաքական էլիտան պետք է դատապարտի ատելության խոսքը․ Մարուքյան

Հայաստանում ատելության խոսքը դարձել է մարտահրավեր, որի դեմ պետք է պայքարել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարեկան հաշվետվությունը ամփոփելիս հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մի մարդ գրել էր՝ պարոն Մարուքյան, հնարավո՞ր չէ Ձեր պաշտոնական էջի քոմենթները փակեք։ Ինչի՞ է ասում, որովհետև այդտեղ հայհոյանքներ, սպառնալիքներ են հնչում, և ասում է՝ բայց դա չի ազդի՞ Ձեր հանրային իմիջի վրա»,- պատմեց Էդմոն Մարուքյանը և հավելեց․

«Այս ամեն ինչը երկրում եղած ատելության քարոզի արդյունք է։ Սրա դեմը չենք առնում, վաղ թե ուշ սա պրոբլեմներ են առաջացնելու։ Անհնար է քոմենթները փակել, դրա դեմն առնելու ձևերից մեկն էլ այն է, որ քաղաքական լիդերները, էլիտան պետք է դատապարտեն այն։ Ավելին՝ ինքն անձամբ պետք է խուսափի այդ բառապաշարը օգտագործել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր պատգամավորների խոսքը չհամեմվի ատելության խոսքով։ Սա մեծ մարտահրավեր է, ատելության խոսքի գեներացումը ուշ թե շուտ ավելի վատ հետևանքներ է բերելու, քան այն ինչ այսօր տեսնում ենք։ Դրա դեմ էլ պետք է ինչ-որ բան անենք, քոմենթներ փակելը անհնար է, տարբեր տեղեր, որտեղ հարցազրույց կտանք, այնտեղ էլ կգրեն։ Կանտոռաներ կան, որ աշխատավարձով մարդիկ փող են ստանում, որ մտնեն ինչ-որ մեկին հայհոյեն, ինչ-որ մեկին էլ սրբադասեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։