Բացել լրահոսը Փակել լրահոսը
86223927_2482857701976933_8483621412551000064_n
A A
Քաղաքականություն

Հարցը պետք է լուծի ժողովուրդը. Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

Եթե ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմի ՍԴ՝ վիճարկելով ԱԺ որոշումը կամ ՀՀ նախագահի հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է այս գործընթացը կասեցնել, թե ոչ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին, որում Սահմանդրությունում փոփոխությունների նախագիծն է։

Իշխանությունները կդիմե՞ն Վենետիկի հանձնաժողովին, թե՞ ոչ, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հարցը քննարկման կարիք ունի։ «Գիտեք կան հարցեր, որոնք վերաբերում են Սահմանադրությունում փոփոխություններին, որոնք անպայման չի ներկայացնել միջազգային փորձաքննության։ Ես հիմա չեմ բացառում կամ էլ հաստատում, թե նախագիծը միջազգային փորձաքննության ներկայացնելու անհրաժեշտություն կա, բայց օրինակ՝ եթե իքս պետությունը որոշել է փոփոխություն կատարել իր օրհներգում, կամ մայրաքաղաք փոխել, ապա իմ կարծիքով այս կարգի նախագծերը պետք չէ ուղարկել միջազգային փորձաքննության։ Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են անհրաժեշտ, հասկանալու մեր և Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները այս կարգի նախագծերը փորձաքննության ներկայացնելու համար»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Իշխող ուժի ներկայացուցիչը պնդում է, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը սպառվելու է այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում չմնա որևէ դատավոր, որը նշանակվել է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը և այդ կարգով նախատեսված հաջորդականությանբ կընտրվեն բոլոր գործող դատավորները։

«Այս պարագայում անցումային դրույթը ուժը կորցրած պետք է ճանաչել, որովհետև այն ամբողջությամբ իրացված կլինի։ Տվյալ պարագայում այս դրույթը իրացված չէ, և ՍԴ-ի 9 անդամներից 7-ի այնտեղ գտնվելու հիմքը հենց 213-րդ հոդվածն է»,- նշեց նա։ շ

Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, Սահմանադրական դատարանի գործառույթներից մեկն էլ սահմանադրական մարմինների միջև առաջացած վեճերի լուծումն է։ «Ցավոք, ՀՀ Սահմանադրությունը չի պատասխանում այն հարցին, թե ի՞նչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է առաջանում վեճը․․․․։ Եթե սահմանադրական լուծում չկա, և ՍԴ-ն էլ այս հարցով ունի անձնական շահագրգռվածություն, ապա տվյալ պարագայում հարցն ուղարկել Սահմանադրական դատարան և ակնկալել օբյեկտիվ որոշում, խնդրահարույց է: Տվյալ պարագայում մի լուծում կա՝ դիմել ժողովրդին և հարցնել, թե ժողովուրդն ինչ կարծիքի է գործող կարգավորումների մասին և այն կարգավորումների մասին, որոնք թույլ կտան, որպեսզի ամբողջությամբ գործադրվի Սահմանադրության 168-րդ, 169-րդ հոդվածները»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։