Բացել լրահոսը Փակել լրահոսը
86173390_1810143249117211_5366011451041382400_o
A A
Քաղաքականություն

«ՍԴ նախագահը պարտականություն էր ստանձնել պաշտպանելու նախկիններին» (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված պրոցեսը քաղաքական է, ասում է   Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ պետք չէ մեծ վերլուծաբան լինել հասկանալու համար, որ ՍԴ նախագահը իր վրա պարտականություն էր ստանձնել պաշտպանելու նախկիններին, ուստի անխուսափելի էր լարվածությունը ՍԴ նախագահի և նոր իշխանությունների միջև։

«Մենք ունենք լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողով, լեգիտիմ ԱԺ-ով ընտրված վարչապետ, որն ունի բարձր վարկանիշ, ու իշխանության 3-րդ թևը՝ դատական թևը դեռ բարեփոխված չէ, բայց իշխանությունը քայլ առ քայլ մոտենում է դրան, և այդ որոշումը ես համարում եմ արդարացի»,-ասում է նա։

Քաղաքագետը հիշեցնում է ՍԴ-ի քայլերը, երբ առաջին անգամ կալանավորվել էր Ռոբերտ Քոչարյանը․ «Մոռացել եք, որ Սահմանադրական դատարանը Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ-ը ինչ-որ նամակներ էր ուղարկում Ռոբերտ Քոչարյանի համար, որը ակնհայտ փորձ էր նրան պատասխանատվությունից խուսափելու համար»,-նշում է նա։

 Մանրամասները՝  տեսանյութում։