Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Սիրո տոնի առթիվ Ալեն Սիմոնյանը բանաստեղծություն արտասանեց լրագրողների համար

 Խորհրդարանական ճեպազրույցների ավարտին «Իմ քայլը» խմբակցության անդամները, ի տարբերություն ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի գործընկերների,  մոռացան շնորհավորել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ։ 

Լրագրողները նրանց հիշեցրեցին, որ այսօր սիրահարների օրն է։  Խմբակցությունից արձագանքեց Ալեն Սիմոնյանը։ 

«Շնորհավորում եմ բոլորին սիրո տոնի կապակցությամբ»,-ասաց նա։ 

Պարոն Սիմոնյանի խոսքին զուգահեռ երաժշտության ձայն լսվեց, ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակը ժպիտով ասաց, թե երաժշտություն պետք չի։

«Մոմեր, երաժշտություն պետք չեն, ուզում եմ ասել, որ սիրելու ու սեր նվիրելու համար պարտադիր չէ սպասել  հատուկ օրվա։ Ի սկզբան, մարդիկ ստեղծված են իրար սիրելու, հարգելու համար։ Սիրում ենք բոլորիդ, խոնարհվում ենք բոլորիդ առաջ, հպարտանում ենք բոլորովդ, լավ եղեք»,- ասաց նա։ 

Այնուհետև նա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար բանաստեղծություն արտասանեց, սակայն չցանկացավ, որպեսզի դա  տեսաձայնագրվի։