Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavarutyun
A A
Քաղաքականություն

«Ուժային կառույցները արտակարգ իրավիճակում գործողություն կարող են կատարել վարչապետի որոշմամբ»

Աժ Պաշտպանության և անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովին «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի աշխատանքային քննարկմանը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն ասաց, որ նախագծով  նախատեսված է արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արտակարգ իրավիճակ հայտարարելը ի՞նչ ընթացակարգ է իրենից ներկայացնում։ 

«Ազգաբնակչությունը պետք է պատրաստ լինի, մեր օրենքը այդ խնդիրը լուծո՞ւմ է, տեղական մարմիններից սկսած և այլ ուժային կառույցներ։Այդ ռեժիմի պարագայում նախատեսվում է որոշակի գործողություններ անել, օրինակ՝ բանակը»,- հետաքրքրվեց պարոն Քոչարյանը։ 

Ի պատասխան՝ Համլետ Մաթևոսյանը նշեց՝ ուժային կառույցները կարող են գործողություն կատարել արտակարգ իրավիճակում վարչապետի որոշմամբ։ 

Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց նաև, թե նախկինում դա ինչպե՞ս էր տեղի ունենում, որովհետև «դրա չկարգավորված լինելու պարագայում՝ մարտի 1-ին տվյալ օրենքի խաբուսիկ դրսևորումներ եղան»։ 

«Նախկինում չի եղել արտակարգ իրավիճակի հայտարարման մասին որևէ նախադասություն։ Եղել է աղետի գոտի հայտարարելու մասին, որը հետաղետային գործընթաց էր։ Այսինքն՝ դրանից հետո, հետևանքների  ծավալից ելնելով, հայտարարվել է աղետի գոտի։ Այստեղ մենք խոսում ենք արտակարագ իրավիճակ հայտարարելու մասին, այն արտակարգ իրադրությունը չէ»- ի պատասխան` ասաց Համլետ Մաթևոսյանը։