Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իրավական համակարգի համար խնդրահարույց է մնում բերման ենթարկելու մեխանիզմը. ՄԻՊ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը թեմայով խորհրդարանական լսումներին:

Թաթոյանը տեղեկացրեց` ԵՄ-ի հետ մշտապես համագործակցում են՝  ներկայացնելով մեր երկրում մարդու իրավունքների վիճակը.

«Մարդու իրավունքների ոլորտում Եվրոպական միության աջակցությունն ունի կարևոր նշանակություն և վերաբերում է այնպիսի հիմնարար ուղղությունների, որոնք դրական ազդեցություն ունեն երկրում խոշտանգումների կանխարգելման, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների և մի շարք այլ ոլորտների համար»:

Թաթոյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ աշխատանքի հիմնական ուղղություններից է խոշտանգումների կանխարգելումը, ինչի ուղղությամբ դրական արդյունքներ ունեն արձանագրված:

ՄԻՊ-ը Նշեց, որ ԵՄ-ի հետ սկսել են նոր ծրագիր, որը միտված է խոշտանգումների կանխարգելմանը:

Թաթոյանն անդրադարձավ ազատությունից զրկված անձանց իրավունքներին:

«Ազատությունից զրկման վարերում պետք է մշտապես ապահովված լինի ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը»:

Թաթոյանը ընդգծեց նաև. «Մեր իրավական համակարգի համար շարունակում է խնդրահարուց մնալ և համակարգային առումով անարդյունավետ գործել բերման ենթարկելու մեխանիզմը, երբ մարդը ազատությունից զրկվում է փողոցից սկած մինչև բաժանմունք հասնելը, փորձը ցույց է տալիս , որ խախտումների հիմնական մասը հենց այստեղ է»: