Բացել լրահոսը Փակել լրահոսը
ABED2DF7-AE1A-40CC-A70A-2907F1E79112_cx0_cy13_cw0_w1200_r1_s
A A
Քաղաքականություն

«ԵՄ-ն շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին» (տեսանյութ)

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումն ընթանում է թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,-այս մասին հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի  տեղակալ Ավետ Ադոնցը՝ ԱԺ-ում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ  լսումների ընթացքում:

Ինչ վերաբերում է բուն գործընթացին, փոխնախարարն ասաց, որ այս պահի դրությամբ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտվել են 22 երկրում, և հինգ երկիր շատ մոտ է այդ գործընթացն ավարտելուն:

Փոխնախարի խոսքով՝ ԵՄ-ի հետ բացի ոլորտային համագործակցությունից, տեղի են ունենում նաև աշխարհաքաղաքական բնույթի քննարկումներ.

«ԵՄ-ն շարունակում է աջակցել  Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ինչ վերաբերում է մուտքի ազատականացման վիզաների մեկնարկի հարցին, փոխնախարն ասաց՝ այս ուղղությամբ տարվում են նպատակաուղղված աշխատանքներ: