Երիտասարդացման տենդը չպետք է պսակվի անորակ կադրերին պետական համակարգ խցկելով․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Օրինակներ ունեմ, որ հատկապես մասնավոր հիմնարկներում այսօր գործատուները ստրուկի նման են վերաբերում աշխատողներին՝ ում երբ ուզում են, ասում են՝ դիմում գրի գնա, ում աշխատավարձից ուզում են, պահում են անում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, թե պատկան մարմիններն այդ հարցում անգործություն են դրսևորում։
Պատգամավորը անդրադարձավ նաև դատական համակարգում կառավարության առաջարկած փոփոխություններին՝ մասնավորապես դատավոր նշանակվելու համարգործող 28 տարեկան շեմը 25 տարեկանի նվազեցնելով։ «Երիտասարդացման տենդը չպետք է պսակվի անորակ և անփորձ կադրերերին պետական համակարգ խցկելով։ Չի կարելի մի ողջ համակարգի վրա ցեխ շպրտել այն պատճառով, որ այնտեղ աշխատում են տարեց մարդիկ»,- ասաց Գ․Պետրոսյանը։
Պատգամավորը խոսեց նաև ապօրինի գույքի բռնագանձման, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դատավարության, ինչպես նաև ԲՀԿ-ի ստեղծումը Ռ․Քոչարյանի նախաձեռնություն լինելու տեսակետների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։