Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առաջին ծիծեռնակներն են, որ Սերժ Սարգսյանը «սալյարկա» գողանալու համար դատվում է. Սարգիս Քլոյան (տեսանյութ)

ՀԱԿ ներկայացուցիչները և Մարտի 1-ի զոհերի հարազատները Սուրբ Սարգիս եկեղեցում եկեղեցական կարգի մասնակցեցին, այնուհետև քայլերթով գնացին Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելու՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ․-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 զոհերին։

Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ զոհերի մահվան դեպքերի բացահայտմանը։

«Մարտի 1-ի բոլոր հետքերը կորցրել են, փամփուշտները փոխել են, տարել են, թաղել եսիմ որտեղ։ Ես մի անգամ ՀՔԾ-ում եմ եղել, մի փամփուշտի համար գնում են Ղարաբաղ, գալիս են, որ տան փորձագետներին, շատ երկար պետք է սպասենք, որ անմիջապես սպանողներին բացահայտենք։ Այսքան էլ, որ քննիչներն անում են, պետք է շնորհակալ լինենք, բայց իմ կարծիքով կբացահայտվի»,- ասաց Սարգիս Քլոյանը։

Հարցին, թե դժգոհություններ կա՞ն՝ կապված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քանի որ կարծիքներ կան, որ նա ևս պատասխանատու է Մարտի 1-ի համար, բայց մեղադրյալի աթոռին չէ, Սարգիս Քլոյանը նշեց․

«Գիտեք ինչ, առաջին ծիծեռնակներն են, որ Սերժ Սարգսյանը սալյարկա գողանալու համար դատվում է, դրանից հետո շատ գործեր կբացահայտվի, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ինչեր են արել, ինչեր են թաքցրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։