Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Թուրքական դրոնները վաղը գալու են Արցախի վրա, պետք է դրոնային հրետանի ունենալ․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

1993-1996թթ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Հայաստանի նոր իշխանությունը «ոտքը պետք է դնի մեկ կոշիկի մեջ և ասի՝ եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ես չեմ բանակցի»։ Իսկ արդյոք չբանակցելը չի՞ նշանակում պատերազմի վերսկսում։ «Իսկ հիմա ի՞նչն է խանգարում Ադրբեջանին վերսկսել պատերազմը»,- հարցնում է նա։

Նախկին վարչապետը խորհուրդ է տալիս ուսումնասիրել, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ինչպես է պայքարում թուրքական դրոնների դեմ։ «Այդ դրոնները վաղը գալու է Ղարաբաղի վրա։ Դրոնների դեմ համապատասխան ստորաբաժանում չունենք, մեզ պետք է ստեղծել դրոնային հրետանի»,- ասում է Հ․Բագրատյանը։

Ի դեպ վերջինս նաև մտահոգություն հայկտնեց, թե այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարող է քննարկել Իդլիբում զիջումների գնալու հավանականությունը՝ փոխարենն ակնկալելով ԼՂՀ բանակցային գործընթացում ներգրավվելու հնարավորությունը։

Հ․Բագրատյանն, անդրադառնալով մարտի 31-ի ընտրություններին, ասում է՝ Արցախում պետք է այնպիսի նախագահ ընտրվի, որ աշխարհը իմանա՝ այնտեղ կա մի նախագահ, որն ունի իր ուրույն կարծիքը, և որի վրա Նիկոլ Փաշինյանն էական ազդեցություն չունի։

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող դատավարություններին, կոռուպցիոն և այլ գործերով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերին և հատկապես Մարտի 1-ի գործին ու Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին՝ նա նորից պնդեց, որ նախկին նախագահը դատավարության ընթացքում պետք է լինի ազատության մեջ։ «Լավ կլինի՞, որ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին էլ կալանավորեն»,- հարցրեց Հ․ Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում