Սխալ եմ համարում, որ ամեն իշխանություն փորձի իր հագով ՍԴ ունենալ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կարծում եմ, որ հանրաքվեն պետք է մերժել, չմասնակցել քվեարկությանը, որովհետև օրենսդրական առումով ապօրինի գործընթաց է։ Եվ երկրորդը․ փաստացի դրական որևէ փոփոխություն չի ապահովելու քաղաքացու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ՊոլիտԷկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան, հասարակական գործիչ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 դատավորի լիազորությունները։
Հանրաքվեով, ըստ Թևանյանի, դրված է իշխանության ուզուրպացիայի, իշխանությունը կենտրոնացնելու և դիկտատորական ռեժիմ սահմանելու խնդիր։
Հասարակական գործչի խոսքերով՝ եթե կեղծիքներով անցնի «այո»-ն, ապա իշխանությունը լրջագույն հարված կստանա, իսկ 650 հազար ձայն հնարավոր է միանշանակ կեղծիքներով։
«Եթե չի անցնում, դա նույնպես իրենց հարված կլինի, բայց, կարծում եմ, ավելի պատվաբեր կլինի։ Չկեղծեն ու համակերպվեն այն իրավիճակի հետ, որ չի անցել հանրաքվեն։ Ինչ վերաբերում է պատկերին՝ ՍԴ-ի հետ կապված, ապա ես սխալ եմ համարում, որ ամեն իշխանություն փորձի իր հագով, իր ուզած, իր գրպանում գտնվող ՍԴ ունենալ, որովհետև դա շատ վատ նախադեպ է ստեղծում»,- ընդգծեց հետազոտական ինստիտուտի տնօրենը։
Մանրամասները տեսանյութում