Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հասարակությունը երկրորդ անգամ սպանեց կնոջը. հոգեբանները՝ բռնության դեպքի մասին (տեսանյութ)

Գյումրիում ծեծված փոքրիկ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը:

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ՝ գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածքներ, բազմաթիվ այլ վնասվածքներ։ Բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար:

28-ամյա երիտասարդն էլ ձերբակալված է. նա խոստովանել է մեղքը, կատարվում է քննություն: Սա ընտանեկան բռնության 14-րդ դեպքն էր Շիրակի մարզում առաջին եռամսյակի ընթացքում: «Արեւամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի ներկայացուցիչները դատապարտում են բռնության դեպքերն ու դիմում հասարակությանը: