Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Եղբայրը կարող է Գյումրիում ծեծի ենթարկված քրոջ խնամակալը դառնալ (տեսանյութ)

Մարտի 5-ին Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել.այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Մասնագետների խոսքով՝ երեխան շարունակում է գտնվել բժիշկների խիստ հսկողության տակ, իսկ վիճակը դեռ ծանր է: Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, քննելով 13-ամյա աղջկա եւ եղբոր գործը, նրանց ճանաչել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:

Վերջիններս կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Հաջորդ քայլը աղջկա նկատմամբ խնամակալություն սահմանելն է:

Քննարկվող տարբերակներից մեկը եղբորը, որի 18 տարին կլրանա մի քանի ամիս անց, քրոջ խնամակալ ճանաչելն է: