Արթուր Վանեցյանը կանգնած է եղել այս գործի գլխին. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձավ դատարանում իր հնչեցրած այն խոսքին, որ չի իմացել, որ իր աշխատակիցները ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվել՝ նշելով, որ նա այլ մեխանիզմ չի ունեցել՝ դա ստուգելու համար և հավատացել է աշխատակիցների հավաստիացումներին։ Եվ միայն հետագայում քրեական գործով է իմացել, որ ձեռնարկատիրությամբ է զբաղվել։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և նրա ընկեր Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:
«Ես արդեն ասել եմ, որ այդ ժամանակվա ԱԱԾ պետը, որ մինչև աշխատանքի ընդունելը դիմել եմ նրան, որ իրենցից տեղեկություն իմանամ, բայց մերժում եմ ստացել, որ դա իրավական չէ»։
Նա նշեց, որ Էական է այն, որ իրենց գործունեությունը եղել է պետոթյան շահը սպասարկելը․
«Անկախ ամեն ինչից՝ մեր աշխատանքի արդյունքում պետությունը շահել է և բացի այդ, որ խախտում ենք արձանագրել, նաև 250մլն դրամ պետությունը շահել է դիալիզի սարքավորումների գնումների արդյունքում, սակայն իմ լիազորությունները կասեցվել են միայն դրա համար»։
Դավիթ Սանասարյանը նշեց, որ պետական կառույցները այն եզակի կառույցներն են, որ փոփոխության չեն ենթարկվել, նույն աշխատակիցներ են։
«Ես չեմ ասում՝ Արթուր Վանեցյանն է գործ սարքել, բայց ես գիտեմ, որ նա կանգնած է եղել այդ գործի գլխին, իր մասին չեմ ուզում խոսել»,- ասաց նա։