Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սկսվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի դիտարկում (տեսանյութ)

Այսօր մեկնարկեց  «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը՝ հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագիրը։  Այն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:

«Նախորդ իշխանությունների օրոք դժվար էր որևէ բան մանրամասնել և, վստահաբար,  ցանկություն էլ չկար  կոռուպցիայի դեմ պայքար իրականացնելու և հայտնի չէ, թե նրանք ինչպիսի  գործողություններով հանդես կգային, բայց, բարեբախտաբար, մենք հիմա ապրում ենք այլ իրականության մեջ և նոր կառավարությունը նախորդ տարի հանդես է եկել երկու ռազմավարական փաստաթղթերով, որոնցից մեկը կոռուպցիոն ռազմավարությունն է մյուսը դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն է»,- ասաց  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Անդրադառնալով 2017թ  ստորագրված համաձայնագրին՝   Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը  նշեց․ «Այս համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին , այսինքն սա համաձայնագիր է, որը ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից։ Այս համաձայնագիրը եկավ լրացնելու ձախողումը , որը եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ասոցացման համաձայնագրով նախատեսված նախապատրաստական աշխատանքների այդ ճանապարհային քարտեզը մենք նույնպես ուսումնասիրել ենք, մոնիթորինգում էինք և ներկայացնում մեր մոտեցումները, բայց ցավոք սրտի մենք նշում էինք՝ բարեփոխումները արմատական չէին»։

 

Մանրամասները՝  տեսանյութում