A
A
Գյումրիում հուղարկավորեցին բռնության զոհ դարձած կնոջը. ովքե՞ր էին ներկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին28-ամյա տղամարդու կողմից ծեծվելով՝ իր տան մեջ սպանված 42-ամյա կինը հուղարկավորվեց: Ազգականներից թաղման արարողությանը չեն մասնակցել: Հուղարկավությունը կազմակերպվել է Գյումրու համայնքապետարանի կողմից: Կնոջը հուղարկավորել են Շիրակ գերեզմանատանը՝ իր հոր ու մոր կողքին, եկեղեցական կարգով։
Կնոջ որդին, թեեւ վերադարձել էր Ռուսաստանի Դաշնությունից, սակայն վերջինս հրաժարվել է արարողությանը մասնակցելուց: Հիշեցնենք, որ դեպքը կատարվել էր օրեր առաջ Գյումրիում: Մայր ու դուստր բռնության զոհ էին դարձել: Իսկ «Բռնության մասին» օրենքը, որն ընդունվել է 2017 թվականին, իր ամբողջ ծավալով չի գործում, ինչն էլ պատճառ է դառնում ընտանեկան բռնության թվի աճի:
Ցայգ ՀԸ