Բացել լրահոսը Փակել լրահոսը
1D3wpr4qFiGkKfhT
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պացիենտների հետ կոնտակտ ունեցած 10 անձ մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Մեկնարկել է Կառավարության նիստը։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը, փոխվարչապետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց կորոնավիրուսի կանխարգելման դեմ աշխատանքների ընթացքից։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 դեպք։ Մեկը՝ մարտի 1-ին, իսկ երեքը՝ մարտի 11-ին։

«Պացիենտներից 3-ը այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն։ Միայն մեկն ունի այս պահին գանգատ ու աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում»,-ընդգծեց նա։

Արսեն Թորոսյանը հստակ օր չասաց, թե նոր կորանավիրուսով վարակված 3 հոգին երբ են Իտալիայից ժամանել Հայաստան։ Նա միայն նշեց, որ վերջին օրերին են եկել։

«Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ, թե՛ տնային այցերին, թե՛ հեռախոսային կապի միջոցով և գանգատ ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են, ու հաստատվել է այդ վիրուսը»,- նշեց Արսեն Թորոսյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ այդ օրերին պացիենտների հետ կոնտակտ ունեցած 10 անձ մեկուսացվել է։

Նշենք, որ մինչ այս Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում 31 անձ է մեկուսացված։

«Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքնեեր իրենց բնակավայրերում մեծաթիվ մարդկանց, հնարավոր է օրվա ընթացքում նրանց մեջից մեկուսացում տեղի ունենա»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան էջում գրել էր, որ Հայաստանում գրանցվել է 3 կորոնովիրուսով վարակված դեպք։ Նրանք ժամանել են Իտալիայից, երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի։

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ինքը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, Առողջապահության նախարարը և այլ գործընկերներ այցելել են օդանավակայան։ Նա Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է օդանավակայանում, և արդյոք հանձնարականները կատարվո՞ւմ են։

«Այս պահի դրությամբ պետք է բոլոր թռիչքներից, բոլոր ժամանանողների ջերմաչափումը կանոնակարգված լինի, նրանք լրացնեն քարտեր, իսկ այլ պարագայում նրանք հնարավորություն չեն ունենա մուտք գործել երկիր»,- ընդգծեց նա։

Արթուր Ասոյանը, արձագանքելով փոխվարչապետի հարցին, ընդգծեց․

«Ձեր այցելությունից և հանձնարարականից հետո խստացվել է հսկողությունը, և ինչպես նշեցիք, բացի ռիսկային գոտիներից՝ անկախ ուղղությունից բոլոր ուղևորները լրացնում են հասցեական քարտեր, ինքնաթիռում են լրացնում, իսկ նրանք, ովքեր ինքնաթիռում չեն լրացրել վայրէջքից հետո պարտադիր լրացնում են, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Առավոտյան 9-ի դրությամբ 6300 հասցեական քարտ է լրացվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։