Բացել լրահոսը Փակել լրահոսը
89159203_688421855236337_2996081757335322624_n
A A
Քաղաքականություն

Հանրաքվեները հասարակության շրջանում քիչ հետաքրքրություն են ներկայացնում․ քաղաքագետ (տեսանյութ)

Արցախի ընտրված նախագահը դժվար թե պակաս պայքարի Արցախի անկախության համար։ Սակայն կարող են լինել որոշակի նրբություններ Ստեփանակերտի և Երևանի իշխանության ներկայացուցիչների միջև՝ կապված որոշակի քաղաքական անհամաձայնությունների հետ, նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով Արցախում անցկացվելիք ընտրություններին։

 «Պարզ է որ Արցախի ընտրված քաղաքական գործիչը պայքարելու է Արցախի կարգավիճակը պահպանելու և ճանաչված դարձնելու համար։ Քաղաքականության տեսակետից լուծումները, որը որոնում են երկու կողմերը, այնտեղ են, որ գոյություն ունենա անկախ Արցախ։ Այս պայմաններում, երբ Ադրբեջանը կարող է ունենալ  ներքին խնդիրներ նավթային գների անկման հետ, մենք ունենք հակակշիռների մեխանիզմ։ Ռազմական լուծումն ընդունելի չէ տվյալ պահին, նրանք չունեն հնարավորություններ, որ խնդիրը թույլ տան լուծել ի օգուտ իրենց»։

Ալեքսանդր Մարգարովը անդրադարձավ կայանալիք Սահմանադրական հանրաքվեին՝ նշելով, որ քարոզարշավն ընթանում է ակտիվ, իսկ այլընտրանքային մոտեցումն առավել ակտիվ է օնլայն դաշտում։

«Եթե հիմք ընդունենք, որ քաղաքացիները հայտնել են նախորդ խորհրդարանական ընտրություններին իրենց դիրքորոշումը, և այդ ժամանակ հաղթեց ներկա գործող քաղաքական ուժը։ Իսկ արդյոք այս կապիտալը, որ ունեցել է տվյալ քաղաքական ուժը, պահպանելո՞ւ է հիմա, հայտնի կլինի ապրիլի 5-ին։ Իսկ Էպիդեմիան արդյոք ազդելո՞ւ է մասնակցության վրա, չի բացառվում»։ 

Ալեքսանդր Մարգարովը նաև նշեց, որ հանրաքվեները քիչ հետաքրքրություններ են ներկայացնում հասարակության շրջանում, սակայն քարոզարշավի ակտիվությունը մեծ ազդեցություն ունի։