Գյումրիում ծեծից մահացած կինը 4 տարի առաջ ևս բռնության էր ենթարկվել նույն անձի կողմից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում բռնության ենթարկված կնոջ ու նրա դստեր գործով քննությունը շարունակվում է: 28-ամյա երիտասարդը, որը կասկածվում է 42-ամյա կնոջ սպանության ու նրա դստերը մի շարք մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, իր մեղքը չի ընդունում:
Վերջինս հրաժարվում է նաեւ փորձաքննության համար նմուշներ հանձնելուց:
Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով, այն է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, եւ 14-րդ կետով ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: Սույն հոդվածի հենց այս կետն է, որ հասարակության շրջանում զայրույթ է առաջացրել:
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում